Կառավարությունն այսօր ուժը կորցրած ճանաչեց ապրիլի 7-ին ընդունված որոշումը, ըստ որի ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենգնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։
Պատճառը արտաքին գործոններով է պայմանավորված․ մասնավորապես՝ ներկրող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։
Այս նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54 միլիոն դրամի չափով ֆինանսը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։