Լվովում ավարտվել է Զելենսկու, Էրդողանի և Գուտերեշի եռակողմ հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Լվովում ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հանդիպումը:

Եռակողմ հանդիպումը տևել է մոտ 40 րոպե: Այն սկսվել էր Էրդողանի և Զելենսկու՝ երկու ժամ տևած բանակցություններից անմիջապես հետո:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել էր, որ Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների հետ Գուտերեշի հանդիպման հիմնական թեման կլինեն պարենի արտահանման վերաբերյալ համաձայնագրերի իրագործումը, ինչպես նաև Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով