Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանն ու Չինաստանի նորանշանակ ԱԳ նախարար Ցին Գանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Այս մասին հայտնում է IRNA-ն: Չինաստանի ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Չինաստան:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող՝ ընթացիկ տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։

 

Ամիր Աբդոլլահիանը մատնանշել է Չինաստանի փոխվարչապետի վերջին հաջող այցը Թեհրան՝ նշելով, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պատվիրակությունների փոխայցերն ավելի կխորացնեն Իրան-Չինաստան հարաբերությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով