Իրանի կողմից ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Պակիստանի ԱԳՆ |news.am|

news.am: Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի հրթիռային հարձակումը իր տարածքում, որի հետևանքով երկու երեխա է զոհվել, ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ,։ Այդ մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն։

«Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի օդային տարածքի անհիմն խախտումը և հարձակումը Պակիստանի տարածքի վրա… Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը լիովին անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։

ԱԳՆ-ն հայտնում է, որ Իրանի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երեք աղջիկ վիրավորվել է։

Բողոքի նոտա է ներկայացվել Թեհրանում Իրանի ԱԳՆ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյային։ Բացի այդ, Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ հարվածի հետեւանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով