Իրանի արտգործնախարար. Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները |news.am|

news.am: Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Այս մասին ասված է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարության մեջ։

«Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ»,- գրել է Իրանի արտգործնախարարն Х-ի իր միկրոբլագում։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը անօդաչուների և հրթիռների կիրառմամբ գրոհ է ձեռնարկել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի, որի հետևանքով Իրանի ԻՀՊԿ-ի 7 ռազմական խորհրդական էր զոհվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով