Իրանի ԱԳ նախարարն առաջիկայում այցելելու է Մոսկվա |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտնել է, որ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շուտով Մոսկվա է այցելելու, գրում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ Թեհրանը և Մոսկվան կարող են կարևոր դեր խաղալ համաշխարհային էներգետիկ շուկայում հավասարակշռություն ստեղծելու գործում։ Քանանին ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Իրանի հասցեին արևմտյան երկրների մեղադրանքները համակցված են իրենց քաղաքական նպատակների հետ։

«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի վրա։ Իրանն ու Ռուսաստանն ունեն մեծ ընդհանուր և փոխլրացնող տնտեսական կարողություններ։ Երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնվում է՝ ելնելով երկու ժողովուրդների ընդհանուր շահերից։

Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ու պաշտպանական հարաբերությունները երկու երկրների ընդհանուր շահերի շրջանակներում են և որևէ երրորդ երկրի դեմ չեն»,- ասել է Քանանին՝ հավելելով, որ երկու երկրների ռազմական համագործակցությունն ուկրաինական ճգնաժամից առաջ է սկսվել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով