Իրանը մոտ օրերս իրադրության կայունացում է ակնկալում Մերձավոր Արևելքում |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները մոտ ժամանակներս Մերձավորարևելյան տարածաշրջանում իրադրության կայունացում են ակնկալում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։

«Երեկ երեկոյան (խմբ.` հոկտեմբերի 1-ին) մենք հարվածներ հասցրինք միայն ռազմական օբյեկտների և ի տարբերություն իսրայելցիների՝ չենք հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքի: Մենք մոտ օրերս իրադրության աստիճանական կայունացում ենք ակնկալում տարածաշրջանում», – ասել է նա։     

Իսրայելին հարվածներ հասցնելուց հետո Իրանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ և հայտարարել, որ Թեհրանը չի վախենում պատերազմից, բայց չի ձգտում դրան։

«Գործողությունն ավարտվել է, բայց եթե սիոնիստական ​վարչակարգը​ փորձի պատասխան միջոցներ ձեռնարկել, ապա մեր պատասխանը կլինի ավելի անողոք: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման և պատերազմի, թեև չի էլ վախենում պատերազմից», – ասել է Արաղչին։

«Մենք ցանկացած երրորդ կողմի նախազգուշացնում ենք չմիջամտել այս հակամարտությանը», – հավելել է դիվանագետը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով