Իրանը եւ Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. Հայաստանում Իրանի դեսպան |news.am|

news.am: Որոշ խորամանկություն է նկատվում, խոսվում է այսպես կոչված միջանցնքերի, ինչ-որ գործողությունների մասին, բայց Իրանը եւ Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Նա նշել է այն մասին, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը եւ Իրանն աշխատեն այս ուղղությամբ՝ հանդես գալով նախաձեռնություններով։ «Չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ։ Մենք պետք է նայենք, թե ինչ քայլեր են հարկավոր, ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն։ Մենք չպետք է դա թույլ տանք»,- ասել է դեսպանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով