shantnews.am: Իսրայելի ցամաքային գործողությունները Լիբանանում խախտում են նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL):
«Լիբանանյան սահմանի ցանկացած հատում Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի խախտում է»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Իսրայելը սեպտեմբերի 30-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի խաղաղապահներին Լիբանանում ցամաքային գործողություններ սկսելու իր մտադրության մասին, սակայն նրանք շարունակում են մնալ իրենց դիրքերում՝ «չնայած վտանգավոր իրավիճակին»։