tert.am: Գազայի հատվածում գտնվող Ջեբալիյա փախստականների ճամբարի գնդակոծությունն իսրայելական ուժերի կողմից կարող է ռազմական հանցագործություն ճանաչվել։
Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Հաշվի առնելով Ջեբալիա փախստականների ճամբարին Իսրայելի հասցրած ավիահարվածներից հետո քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թիվը և ավերածությունների մասշտաբները , մենք լուրջ մտավախություն ունենք, որ դրանք անհամաչափ հարձակումներ են, որոնք կարող են հավասարեցվել ռազմական հանցագործության», – ասված գրառման մեջ: