Իսրայելը կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել Ֆրանսիայում կայանալիք խաղին Ամստերդամի ջարդերից հետո |shantnews.am|

shantnews.am: Հրեական պետության ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) խորհուրդ է տվել իսրայելցիներին չմասնակցել նոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք Իսրայել-Ֆրանսիա հանդիպմանը այս շաբաթ Ամստերդամում իսրայելցի երկրպագուների վրա հարձակումից հետո:

«Առաջիկա շաբաթվա ընթացքում մարդիկ պետք է խուսափեն արտերկրում իսրայելցիների մասնակցությամբ մարզական և մշակութային միջոցառումներից, հատկապես՝ Փարիզում կայանալիք Իսրայելի ազգային հավաքականի հանդիպմանը»,-ասվում է ԱԱԽ-ի հայտարարության մեջ:

Նոյեմբերի 8-ին Ամստերդամում տեղի «Այաքսի» և Թել Ավիվի «Մաքքաբիի» ֆուտբոլային խաղից հետո անկարգություններ են տեղի ունեցել։
Հարձակման հետևանքով վիրավորվել են առնվազն 10 իսրայելցի երկրպագուներ, որոնք, ենթադրաբար, պաղեստինցիների կողմնակիցներ են: Քաղաքային իշխանությունները արտակարգ որոշում են ընդունել, որը նախատեսում է նոյեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում պարեկային հսկողության ավելացում և ցույցերի արգելում Ամստերդամում։ Այս հարձակումից հետո Իսրայելի ազգային անվտանգության ծառայությունը խորհուրդ է տվել համաքաղաքացիներին, ովքեր հնարավորություն ունեն, անմիջապես Նիդեռլանդներից վերադառնալ հայրենիք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով