Ինչի՞ց եք նրանց պաշտպանում, կյանքի՞ց․ Պոդոլյակը՝ «Դոնբասում մարդկանց պաշտպանելու» վերաբերյալ Պուտինի խոսքերի մասին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական բանակցային պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն այն մասին, որ ՌԴ-ն ուզում է «պաշտպանել Դոնբասի մարդկանց», հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։

«Ռուսաստանը հայտարարել է, որ իր նպատակն Ուկրաինայում «Դոնբասի մարդկանց պաշտպանելն է»։ Պարզապես այս պահին շարժական դիակիզարաններում այրվում են Մարիուպոլի հազարավոր քաղաքացիների մարմինները, որը Դոնեցկի շրջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Նրանք, ովքեր կենդանի են մնում, սովից են մահանում։ Ինչի՞ց եք նրանց պաշտպանում։ Կյանքի՞ց», – գրել է Պոդոլյակը Թվիթերում։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով