Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Trend»-ը։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացի, սահմանների դելիմիտացիայի հարցով Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքների շուրջ», – նշվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։