Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Լրացում
Ժամը 10:10-ի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է, իսկ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Հայկական կողմը ունի 3 վիրավոր: