hetq.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինա այցի հրավերը։
«Ես հարգում եմ նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ, որ այս պահին տեղին չէր լինի մեկնել Ուկրաինա։ Նրա հետ ներկայումս հարաբերվում է Բայդենի վարչակազմը, և ես չեմ ցանկանում շահերի բախում ստեղծել»,- Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է Բայդենը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա և հայտարարել, որ 24 րոպեում նրան կբացատրի, որ Թրամփը չի կարողանա մեկ օրում հասնել խաղաղության կարգավորման։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում 24 ժամվա ընթացքում կկարողանա կարգավորել ուկրաինական հակամարտությունը։