Թուրքիան և Ռուսաստանը կարող են վերադառնալ բարտերային առևտրին և երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործմանը

Թուրքիան և Ռուսաստանը դիտարկում են բարտերային առևտրին վերադառնալու և առևտրատնտեսական հարաբերություններում ազգային արժույթների օգտագործման տարբերակները։ Այս մասին հայտարարել է թուրք-ռուսական գործարար խորհրդի ղեկավար Իզեթ Էքմեքչիբաշին։

Գործարարը Dünya թերթին տված հարցազրույցում նշել է, որ բարտերային առևտուրը հաջողությամբ օգտագործվում էր երկու երկրների կողմից 1980-ականների վերջին։

«Ռուսաստանի հետ ազգային արժույթով առևտուր նախկինում իրականացվում էր, բայց դրա մասշտաբները չնչին էին: Առևտրի ծավալը մեծացնելու համար երկու երկրները պետք է փոխադարձ մեծացնեն հակաերաշխիքները», – ասել է գործարար խորհրդի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալը նոր հնարավորություններ է բացում Թուրքիայի համար։

«Դեպի Ռուսաստան արտահանումն անցյալ տարի կազմել է մոտ 6 մլրդ դոլար, այս ծավալին կարելի է հասնել նաև այս տարի, և նույնիսկ հնարավորություններ կան գերազանցելու այդ թվերը»,- ասել է թուրք գործարարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Անկարան Մոսկվային առաջարկել է երկկողմ առևտրում անցնել ազգային արժույթների։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով