Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումը լուծվել է. Իրանի խորհրդարանի նախագահ |tert.am|

tert.am: Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Թեհրանի և Բաքվի միջև թյուրըմբռնումը լուծվել է։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

Ղալիբաֆն այս մասին հայտարարել է Ասիական խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Թուրքիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով վեհաժողովի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպմանը՝ Ղալիբաֆը հայտարարել է, որ երեք երկրների միջև քննարկվել են ապրանքների փոխադրման և տարանցման, ինչպես նաև էներգետիկայի հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱԳ նախարարների, պաշտպանության ղեկավարների, երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումներ անցկացնելու հարցը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով