Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ. Սյունիքի փոխմարզպետ

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանը փետրվարի 10-ին Կապանում մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության 45-րդ տարեդարձի տոնակատարությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Շնորհավորելով Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին, ներկա գործընկերներին ու Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ՝ Հայկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են մեծ տեմպերով՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները։

«Դրանք հարաբերություններ են, որոնք գալիս են դարերի խորքից, կերտվում են ներկայում և վստահ քայլերով նվաճում են նորանոր հորիզոններ։

Հատկանշական է, որ մեր երկրների հարաբերություններում ուրույն դերակատարություն ունի ՀՀ Սյունիքի մարզը, մասնավորապես՝ Կապան քաղաքը, որտեղ 2022 թվականից գործում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը։ Իրանցի գործընկերների հետ այսօր առաջին անգամ ենք Կապանում նշում բարեկամ Իրանի ազգային տոնը, ու վստահ եմ, որ ՀՀ և ԻԻՀ հարաբերությունների զարգացման գործում նշանակալի դրակատարություն է ստանձնելու նաև Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որի հիմնման ուղղությամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ։

Հարգելի՛ գործընկերներ, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեության ընթացքում վստահաբար զգացել եք ՀՀ և մասնավորապես Հայաստանի հարավային դարպաս Սյունիքի մարզի հոգատար աջակցությունը և իրանցի գործընկերների հետ համագործակցության պատրաստակամությունը, որի շնորհիվ տարբեր կազմակերպություններ պարբերաբար կազմակերպում ու իրականացում են ծրագրեր և համատեղ միջոցառումներ։

Մենք ուրախ ենք, որ մեր իրանցի գործընկերները ներգրավված են ողջ Հայաստանի առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և մի շարք այդ ոլորտների տարբեր ծրագրերում, համոզված եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի իր վերընթաց զարգացումը, կընդլայնվի ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ներառելով ՀՀ և ԻԻՀ նոր մարզեր, նահանգներ և համայնքներ։ Ցանկանում եմ վերստին շնորհավորել ձեզ և Իրանի ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ՝ ցանկանալով խաղաղություն, բարեկեցություն և արգասաբեր աշխատանք»,- իր ելույթում ասել է Սյունքիի մարզպետի տեղակալը։

Հանդիսավոր նիստին զուգահեռ Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում նաև իրանական ձեռարվեստի ու արտադրանքի ցուցահանդես էր կազմակերպվել»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով