Ընդդիմությունը Գյումրիում ավտոերթ է անցկացրել |factor.am|

factor.am: Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ինչպես նաև «Ես համաձայն չեմ» շարժման ներկայացուցիչներն ավտոերթ են անցկացրել Գյումրու փողոցներում։

«Ես համաձայն չեմ» շարժման առաջնորդ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց․  «Այս ավտոերթը մեր սովորական ավանդական ավտոերթերից տարբերվում էր նրանով, որ նշում էինք մեր Առաջին Հանրապետության տոնը։ Քաղաքացիներին բացի իրազեկելուց, որ օր առաջ պիտի ազատվել այս իշխանություններից, որպեսզի չկորցնենք պետականությունը, միևնույն ժամանակ նաև հիշեցրինք, թե ինչքան լավ բան է հանրապետություն ունենալն ու հանրապետության տոն նշելը»։

Նա նշեց, որ ավտոերթն անցել է առանց միջադեպերի, ոստիկանությունը պատշաճ հսկողություն է իրականացրել։

 

Գլխավոր լուրանկարը՝ factor.am-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով