Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջատար է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով։
Ըստ «Անադոլու» գործակալության՝ երկրի ներսում բացվել է քվեաթերթիկների 98,78 տոկոսը, որի հաշվարկներով Էրդողանը ստացել է 52,10 % ձայն, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղուի ստացած ձայների թիվը կազմում է 47,90 %: