Էրդողանը մասնակցում է ի պաշտպանություն Պաղեստինի անցկացվող ակցիային, Լոնդոնում էլ հրադադարի պահանջով հազարավոր մարդիկ քայլերթ են անցկացրել

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ի պաշտպանություն պաղեստինցիների ակցիա է ընթանում, որին մասնակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Լոնդոնում էլ հազարավոր ցուցարարներ քայլերթ են իրականացրել՝ Բրիտանիայի կառավարությունից պահանջելով Գազայում հրադադարի կոչ անել։ 

Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է, որ «ընդլայնում է» ցամաքային գործողությունները Գազայում։ Գազան այս պահին շրջափակման մեջ է, և այնտեղ գտնվող պաղեստինցիները կտրված են արտաքին աշխարհից։

 

Գլխավոր լուսանկարը՝ Լոնդոնից /աղբյուրը՝  REUTERS/Susannah Ireland/

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով