factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով ՝ հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության հաջորդ տրանշի շուտափույթ հատկացման մասին:
Բացի այդ, Զելենսկին նշել է պատժամիջոցների 8-րդ փաթեթի պատրաստման անհրաժեշտությունը, որը պետք է պարունակի նաև ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն միայն որոշել է կասեցնել ՌԴ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը, ինչը կբարդացնի ռուսաստանցիների այցերը ԵՄ, բայց չի արգելի նրանց։
Նախագահը նաև հայտնել է, որ ինքը Ֆոն դեր Լյայենի հետ համակարգել է Ռուսաստանի կողմից նավթի և գազի վաճառքից եկամուտների ստացման սահմանափակման քայլերը: Քննարկել են նաև Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։