Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է այսօր կեսգիշերից հետո Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կաթողիկոսի ցավակցական ուղերձը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ բարեգութ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,- նշված է Գարեգին Բ-ի ցավակցական ուղերձում։

Վեհափառը ապաքինում է մաղթել վիրավորներին և բոլոր տուժածներին:

Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։

 «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով