<dishantnews.am: v class=”news_text”>
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Գազայի հատվածում հրադադարի մասին նոր առաջարկի մասին լուրերի ֆոնին, կրկնել է, որ Իսրայելը չի դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր սկզբնական նպատակներին՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, ամբողջությամբ վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և երաշխիք ստանալ, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար։
«Պատերազմը դադարեցնելու Իսրայելի պայմանները չեն փոխվել. ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական հնարավորությունները, ազատել բոլոր պատանդներին և ապահովել, որ Գազան այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար: Իսրայելը կշարունակի պնդել, որ այս պայմանները կատարվեն նախքան մշտական հրադադարի հաստատումը։ Անընդունելի է այն միտքը, որ Իսրայելը կհամաձայնի մշտական հրադադարի՝ նախքան այս պայմանների իրականացումը»,- գրել է Իսրայելի վարչապետը «X» սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելը Գազայի հատվածում կրակը դադարեցնելու նոր առաջարկ է ներկայացրել, որը ներառում է երեք փուլ և ներկայացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քննարկմանը։