factor.am: Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայում պատերազմի պատճառով, Լատինական Ամերիկայի երկու այլ երկրներ էլ հետ են կանչել Թել Ավիվում իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար, գրում է Al Jazzira-ն։ Հարավամերիկյան երկիրը մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ֆրեդի Մամանին։
Ըստ նրա՝ Բոլիվիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ «մերժելով և դատապարտելով Գազայի հատվածում տեղի ունեցող իսրայելական ագրեսիվ և անհամաչափ ռազմական հարձակումը»։
Բոլիվիան Իսրայելի հետ հարաբերությունները խզել էր 2009 թվականին, սակայն դրանք վերականգնել էին 2020 թվականին։ Բոլիվիան նաև մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։
Հարևաններ երկրները՝ Կոլումբիան և Չիլին էլ հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար և հրադադարի կոչեր արել։ Իր հերթին Չիլիի նախագահ, ձախ քաղաքական գործիչ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ իր երկիրը «Գազայի հատվածում Իսրայելի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների պատճառով» հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար։