Բեռնատարն ընկել է գետը. կան տուժածներ. ՆԳՆ ՓԾ

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15:07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանքի խաչմերուկի մոտակայքում, բեռնատարն ընկել է Արփա գետը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110-րդ կմ-ին «Scania»  մակնիշի բեռնատարը (վարորդ` Զ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Վ. Մ.-ն (ծնված 1977 թ․) դուրս են եկել բեռնատարի խցիկից։ 

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, եռածունկ սանդուղքի օգնությամբ դուրս բերել քաղաքացիներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով