Բացահայտվել ու կանխվել է Իրանից Հայաստան մոտ 2 կգ մարիխուանայի մաքսանենգության փորձը

Իրանի քաղաքացին փորձել է Իրանից Հայաստան տեղափոխել մոտ 2 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ։ Հայտնաբերված թմրամիջոցը տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:

«Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ։ Դրանցից յուրաքանչյուրում առկա է եղել թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ, որոնք լցված են եղել մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Ընդհանուր քաշը կազմել է 1820 գրամ»,– ասված է հաղորդագրությունում։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծիպողոտայից ձերբակալվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով