Բանակցությունները շատ ծանր են ընթանում․ ուկրաինական կողմը արձագանքել է Պուտինի հայտարարությանը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները «փակուղում» են, հաղորդում է «ՌԲԿ» գործակալությունը։

Պոդոլյակն ասել է, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում։

«Չնայած ծանր էմոցիոնալ ֆոնին, ուկրաինական կողմն աշխատում է թափանցիկ՝ պաշտպանելով մեր արժեքները, երբ ռուսական կողմը շարունակում է հրապարակայնորեն ճնշում գործադրել գործընթացի վրա»,- ասել է Պոդոլյակը և հավելել, որ «ռուսական կողմը հավատարիմ է մնում բանակցային գործընթացի վրա հրապարակայնորեն ճնշում գործադրելու իր ավանդական մարտավարությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով