Բայդենը հանձնարարել է ուժեղացնել ռազմական ուժերի պաշտպանական դիրքը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անդրադարձել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությանը, նշելով, որ Իսրայելի ավիահարվածից նրա մահը արդարության միջոց է բազմաթիվ զոհերի համար, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և լիբանանցիների: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունից։

«Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու Հեզբոլլահից, Համասից, Հութիներից և Իրանի կողմից աջակցվող ցանկացած այլ ահաբեկչական խմբավորումներից: Հենց երեկ ես իմ պաշտպանության նախարարին հանձնարարեցի ավելի ուժեղացնել ԱՄՆ ռազմական ուժերի պաշտպանական դիրքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ զսպելու ագրեսիան և նվազեցնելու ավելի լայն տարածաշրջանային պատերազմի վտանգը», – նշված է Սպիտակ տան հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով