Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող շուրջ 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին, նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել նախարարության հետ համագործակցությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։