Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» ԲԲԸ-ի տարածքում, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, առկա է փլուզման վտանգ․ ԱԻՆ

Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» ԲԲԸ-ի տարածքում, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, առկա է փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ նշելով, որ հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» ԲԲԸ-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին, մարվել՝ 13։14-ին։ Արտադրական տարածքի մոտ 150 քմ հատվածում այրվել է 120 քմ իզոգամ, ջերմահարվել է 6 հաստոց և փլուզվել տանիքի երկաթբետոնե ծածկը՝ մոտ 120 քմ: 

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է քաղաքապետարանի երկու ջրատար», – ասված էր ԱԻՆ հաղորդահրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով