Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը։
«Կարևորել են անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը»,- նշվում է ԱԽ հաղորդագրության մեջ։