1lurer.am: Կառավարությունը 11 մլրդ 184 մլն դրամ հատկացրեց 14 ճանապարհահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի շինարարության համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, բոլորի հանրագումարը 63,2 կմ է, որից միջպետականը 13,3 կմ է, հանրապետականը՝ 36,5 կմ, և մարզային նշանակության ճանապարհները՝ 12,2 կմ»:
Գնել Սանոսյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով էլ նախատեսված է Ազատանից դեպի Գյումրի ճանապարհի համար հատկացնել 1 մլրդ 260 մլն դրամ: