ԱՄՆ-ն հերքում է Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը կալանավորների փոխանակման մասին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը, թե Իրանը և Միացյալ Նահանգները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ: Այս մասին Փրայսը հայտնել է Associated Press-ին։

Նա այդ լուրն անվանել է «ևս մեկ առանձնակի դաժան սուտ, որը միայն խորացնում է Իրանում բանտարկված ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների տառապանքները»։

«Մենք անդադար աշխատում ենք Իրանում ապօրինաբար ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ արձակելու համար,- ասել է Նեդ Փրայսը:- Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերամիավորվել իրենց սիրելիների հետ»:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես առանձին հայտարարությամբ «կեղծ» է անվանել փոխանակման մասին լուրը։

Իրանում ներկայումս կալանքի տակ են գտնվում ԱՄՆ երեք քաղաքացիներ՝ Էմադ Շարգին, Մորադ Թահբազը և Սիամակ Նամազին:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, թե Թեհրանն ու Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել կալանավորների փոխանակման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով