ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Հայաստան [ՉՀԱՍՏԱՏՎԱԾ]

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Հայաստան Ղարաբաղի հայերի հեռանալու ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Հայաստան այն բանից հետո, երբ «կիրակի օրը Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերը զանգվածաբար դուրս են եկել» ադրբեջանական ագրեսիայից հետո։ Այս մասին Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի և ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը կլինի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցը Հայաստան անցյալ շաբաթվա հրադադարից հետո:

Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին և կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը,  ինրպես նաև Լեռնային Ղարաբաղի հումանիտար կարիքները հասցեագրելու հանձնառությունը։

«Փաուերը առաջինը կլինի USAID-ի աշխատակազմում, որը կմեկմնի Հայաստան։ Նա կհաստատի ԱՄՆ գործընկերությանը Հայաստանի հետ և կարտահայտի խոր մտահոգություն ԼՂ-ում էթնիկ հայ բնակչության համար ու կքննարկի միջոցները՝ հասցեագրելու հումանիտար ճգնաժամն այնտեղ»,- ասել է պաշտոնյան։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ԼՂ-ում հումանիտար պայմանների մասին հաղորդագրություններով և կոչ է անում ապահովելու միջազգային մարդասիրական կազմակերպությունների և առևտրային երթևեկության անարգել մուտքը»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով