Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «Ղարաբաղի անջատողականներին» պաշտպանելու մեջ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում ելույթ ունենալով Չմիացած երկրների շարժման Համակարգող բյուրոյի հանդիպմանը, Ֆրանսիային մեղադրել է գաղութարարության և «անջատողականներին աջակցելու» մեջ: «Ֆրանսիան, որը կեղծավոր կերպով իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պաշտպան, նախկինի պես միջամտում է այլ երկրների ներքին գործերին»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ վերջերս Մալիից և Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի դուրսբերումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «Աֆրիկայում Ֆրանսիայի նեոգաղութարարության վրդովեցուցիչ քաղաքականությունը դատապարտված է ձախողման»:

«Ցավոք, Ֆրանսիան փորձում է նույն ամոթալի քաղաքականությունը պարտադրել նաև Հարավային Կովկասում՝ պաշտպանելով Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում հայ անջատողականներին և օգտագործելով աշխարհաքաղաքական դիմակայությունը, օտարերկրյա ռազմական ներկայությունը, օրիենտալիզմի գաղութարարական քաղաքականությունը»,- ասել է Ալիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով