Ալիևը շնորհավորել է Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել հարևան Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Մասուդ Փեզեշքիանին, վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով էլ ավելի կամրապնդեն «ավանդական բարեկամական հարաբերությունները»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, Ադրբեջանի և Իրանի միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների», – ասված է Ադրբեջանի նախագահի ուղերձում:

Ալիևը Իրանի նորընտիր պաշտոնակցին հրավիրել է Ադրբեջան՝ «մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով