azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցչություն ստեղծելու և Ֆուադ Վահիդ Օղլու Նաջաֆլիին այդ կառույցի ղեկավար նշանակելու հրամանագիրը:
Այդ փաստաթղթի համաձայն, ներկայացուցչության ղեկավարը անմիջական նշանակվում է և աշխատանքից ազատվում է նախագահի կողմից:
Լիազոր ներկայացուցիչն անմիջականորեն ենթակա է նախագահին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում ներկայացնում է նախագահին ու կատարում է նախագահի կողմից սահմանված պարտավորությունները:
Գործադիր իշխանության կենտրոնական և տեղական մարմինները և պետական մյուս կառույցները Նախիջևանի Ինքնավար հանրապետության տարածքում պարտավոր են իրենց գործունեությունը համաձայնեցնել լիազոր ներկայացուցչի հետ:
Իլհամ Ալիևը կառավարությանը հանձնարարել է լուծել հրամանագրից բխող բոլոր հարցերը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հրաժարականի մասին: