Ալիևը կարծում է, որ «Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի ցեղասպանության համար» |tert.am|

tert.am: Ֆրանսիան «շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը», ինչի առնչությամբ Ադրբեջանը «խիստ մտահոգված է» նեոգաղութատիրության աճող միտումով. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:

Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան պետք է հարգի Կոմորյան կղզիների ինքնիշխանությունը Մայոտ կղզու նկատմամբ, ինչպես նաև Նոր Կալեդոնիայի և ֆրանսիական անդրծովյան համայնքների և տարածքների այլ ժողովուրդների իրավունքները։

«Ֆրանսիայի կառավարման օրոք տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ սպանվել է գրեթե 1,5 միլիոն ալժիրցի։ Ալժիրցի մարտիկների գանգերը մինչ օրս պահվում են Փարիզի թանգարանում՝ որպես ռազմավար: Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի իր գաղութային անցյալի և արյունալի գաղութային հանցագործությունների, ինչպես նաև Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր Չմիավորման շարժման անդամ երկրների դեմ ցեղասպանության համար»,- ասել է Ալիևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով