Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Վերջինը Բաքվում մասնակցում է Չմիավորման շարժման կազմակերպության համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր։

Մասնավորապես, Ալիևը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը։ Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով