Ինչպես անել, որ Թուրքիայի օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրողների համար․ սրա շուրջ պետք է աշխատանք տարվի կրկին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քպ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այժմ Անկարայում է, պետք է հանդիպի Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ։ Բարձրացնելու է այդ հարցը նաև այս մակարդակում։ Այս պահին իրական խնդիրն այն է, որ Հայաստանի ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի օդային տարածքով իրենց գործունեությունը ծավալել», – ասաց Սարգիս Խանդանյանը։