Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին |news.am|

news.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի խորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու պահանջով բանաձև ընդունելու համար:

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի ղեկավարությանը Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի դեմ նրա դիրքորոշման համար և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովին ՝ համապատասխան բանաձևը միաձայն ընդունելու համար։ Կեցցե՛ Ֆրանսիան», – Twitter-ում գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ 

Նշենք, որ նոյեմբերի 15-ին էլ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով