Ադրբեջանն ու Տաջիկստանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Տաջիկստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Էմոմալի Ռահմոնն այսօր Բաքվում «Ռազմավարական համագործակցության մասին» հռչակագիր են ստորագրել։

Կողմերը մասնավորաբար պայմանավորվել են համատեղ պայքար ծավալել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։

«Հարկ ենք համարում ուժեղացնել երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեության համակարգումը», – հռչակագրի ստորագրումից հետո հայտարարել է Տաջիկստանի նախագահը։

Էմոմալի Ռահմոնը պետական այցով Բաքու էր ժամանել նախօրեին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով