Ադրբեջանն ու Թուրքիան 2023 թվականին համատեղ 16 զորավարժություն կանցկացնեն |hetq.am|

hetq.am: Ադրբեջանն ու Թուրքիան այս տարի համատեղ կանցկացնեն 16 զորավարժություն, որից 6-ն արդեն իսկ անց են կացվել։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք այսօր խոսել ենք պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում մեր ապագա պլանների մասին։ Գոհունակությամբ նշել ենք, որ այս տարի համատեղ կանցկացվի 16 զորավարժություն, որից 6-ն արդեն իսկ անց է կացվել»,- ասել է Ալիևը։ 

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո ինքը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կզարգանա թուրքական մոդելով։ «Մենք դա հստակ տեսնում ենք»,- հավելել է նա։ 

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի ուշ երեկոյան Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում մայիսի 28-ին վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն էր կատարում Ադրբեջան։ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը բազմամարդ էր։ Նրան ուղեկցում էին՝ կինը՝ Էմինե Էրդողանը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը և պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Հալուք Գյորգյունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով