Ադրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |tert.am|

tert.am: Ուրբաթ օրը հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Ինչպես փոխանցում է ԱՊԱ–ն, այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Ջեյհուն Բայրամովն ու Իսրայել Կացը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային խնդիրները, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է Գազայում շուտափույթ հրադադարի հասնելու, երկու կողմերի խաղաղ բնակիչների մահը կանխելու և իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարն իսրայելցի պաշտոնակցին մանրամասն ներկայացրել է նաև հայ – ադբեջանական բանակցային գործընթացի շուրջ զարգացումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով