Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Իրանի ԶՈՒ ԳՇ պետը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ։ Այս մասին հայտնում են Իրանի պաշտպանական գերատեսչությունից։ 

Հասանովն ու Մոհամմադ Հուսեյն Բաղերին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։

Բաղերին իր հերթին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, թե Իրանը Ադրբեջանի հետ սահմանին կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում և երկրների բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները խաթարելու նպատակով տարբեր զորավարժություններ է իրականացնում, չունի իրական հիմք։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով