Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Ալիևին՝ արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով |tert.am|

tert.am: Ադրբեջանի Միլլի մեջլիսն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ է պատրաստել։ Որոշման տեքստն ընթերցել է պատգամավոր Թահիր Ռզաևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այդ կապակցությամբ խորհրդարանում ստեղծվել է հանձնաժողով։

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում կուսակցության պատգամավորները միաձայն որոշում էին ընդունել դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։

Կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովն ասել էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ։

Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով