Ադրբեջանը և Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ և բարեկամներ. Ալիև |1lurer.am|

1lurer.am: Փաստաթղթերի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ և բարեկամներ:

«Այսօր ընդունված փաստաթղթերը, ներառյալ, առաջին հերթին, նախագահների համատեղ հայտարարությունը, ևս մեկ անգամ հաստատում են մեր հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը: Դաշնակցային 2022 թվականի փետրվարին ստորագրված փոխգործակցության մասին հռչակագրի դրույթները հաջողությամբ իրականացվում են։ Մեր երկրները գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ, մերձավոր գործընկերներ ու հարևաններ», – ընդգծել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ մանրամասն քննարկել են «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացումը, որը բացառիկ կարևոր նշանակություն ունի նաև միջպետական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների, տրանսպորտային ուղիների հետ կապված հարցերում:

«Ադրբեջանի տարածքում Հյուսիս-Հարավ միջանցքի և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային հատվածները լիովին իրականացվել են և հաջողությամբ գործում են։ Այս պահին մենք ակտիվորեն զբաղվում ենք այդ միջանցքի երկաթուղային հատվածի արդիականացմամբ, որպեսզի բարձրացնենք դրա թողունակությունը»,- ասել է Ալիևը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով