Ադրբեջանը չունի Հայաստանի վրա հարձակվելու որևէ օրինական հիմք․ Էդմոն Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է իրեն հաճախ տրվող հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։

Մարուքյանը սոցցանցի X հարթակում նշել է, որ իր պատասխանն այդ հարցին այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ավելին, 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։ 

«Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։ Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»,- եզրափակել է Մարուքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով